Afleveringen
-
Սերունդների շարքում մեկ սերունդ բաց ենք թողել՝ միլենիալներին, և նրանց գտնելու եմ հենց ռադիոտանը՝ մեր մանուշակագույն տաղավարում։ Իմ ռադիոյի թիմից Վեգա Անդրիասյանի, Անահիտ Բեկյանի և Լուսինե Նորեկյանի հետ գնում ենք ժամանակի մեջ ճանապարհորդելու և նրանց երգխոսելու լեզուն գտնելու։
-
Ամիսներ շարունակ ձեզ ներկայացնում եմ երգխոսելու տարբեր տարբերականեր, բայց երբեք չեմ պատմել իմ սիրելի երաժշտության, երաժշտական գործիքների մասին։ Հիմա երկուսն էլ կիմանաք, քանի որ երգխոսելու են իմ սիրելի գործիքի կատարողները՝ դաշնակահարները, և լսելու են իմ սիրելի ժանրը՝ ռոքը։ Ջազային դաշնակահար՝ Մեսրոպ Սարգսյանը, դասական երաժիշտ Հայկ Մելիքյանը և ժամանակակից փոփ արտիստ՝ Արթուր Մնացականյանը գնում են ռոքի աշխարհ։
-
Zijn er afleveringen die ontbreken?
-
Այս երգխոսության կենտրոնում կրկին խոսքն է, երգերի բառերը, հեղինակների ընտրված զգացմունքները, որոնք որսում են պահերը և կապվում ունկնդիրների հետ անձնական հույզերի մակարդակում: Արմինե Հայրապետյանը, Արտավազդ Բայաթյանն ու Մհեր Մանուկյանը երգխոսելու են ժամանակակից հեղինակային երգերի մասին։
-
Դուք լսե՞լ եք մեր ռադիոյի “Հին ջահելություն” փոդքաստ։ Էպիզոդներից մեկը ձայնագրելիս, երբ զրուցում էի հին ջահելների հետ, մտածեցի, որ գուցե նրանք իրականում լավ չեն հասկանաւմ մեր ժամանակների երգերը, և դա է պատճառը, որ մենք չենք գտնում միմյանց երգխոսելու լեզուն։ Նոր երգխոսություն գտնելու համար տատիկներին եմ հրավիրել մեզ մոտ։ Պերճանուշ Մկրտչյանը, Ռիմա Մովսիսյանը և Թամարա Վարդապետյանը լսել են շա՜տ ժամանակակից հիթեր։
-
Յուրաքանչյուր խումբ իր ստեղծած երաժշտությամբ բերում է յուրահատուկ ոճ ու մեկնաբանություն, սակայն հին հայկական երգերի մեջ ընկղմվելը նոր հարթություն է տալիս նրանց երաժշտական ճանապարհորդությանը: Մեր օրերում բազում խմբեր իրենց երգացանկը ստեղծում են հենց հին երգերի վերափոխմամբ։ Այսօր նման երեք խմբերի վոկալիստների հետ եմ երգխոսելու։ Արիտոկրատ օրկեստրայի մենակատար Վահրամ Յանիկյանը, Կամի ֆրենդս խմբից Անուշիկ Հարությունյանը, Երևան փռոջեքթի վոկալիստ Ռոբերտ Եսայանը լսելու են հին հայկական դուետներ։
-
Երբ ծանոթացա էլեկտրոնային երաժշտությանը, հասկացա՝ ինչպես են հասարակ համակարգիչային ծրագրերը ի զորու փոխարնել մի ողջ նվագախմբի, երաժշտության մասին պատկերացումներս գլխիվայր շրջվեցին։ Մինչ այսօր ցանկացած երգ լսելիս կենտրոնանում եմ ավելի շատ գործիքների ընտրության և դրանց կատարման վրա։ Այս անգամ խոսքային տարածությունից դուրս ենք գալիս, Սոքոյի, Էլեկտրայի և Շաուի հետ գնում ենք էլեկտրոնային երգխոսության։
-
Հայկական էստրադային արդեն մեկ անգամ հասցրել ենք անդրադառնալ և երգխոսել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Այս անգամ մեր ականջակալներում կրկին հայակական մեղեդիներն են, սակայն երգխոսելու են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Վիգեն Հովսեփյանի, Դայանա Ամիխանյանի և Ռոբերտ Քոլոյանի հետ գնում ենք 90-ականներ` լսելու այդ ժամանակների հիթերը։
-
Մենք՝ երիտասարդներս, սպառում ենք այն երգերեն ու երաժշտությունը, որոնք արդիական են հենց մեր ժամանակաշրջանում, այդ երգերը ծնվում և ապրում են հենց մեր փլեյլիստերում։ Այս անգամ մեր փլեյլիստի երգերը առաջարկելու եմ լսել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց ժամանակաշրջանի երգերի լսողներն ու տարածողներն էին: Մեր երգխոսությունն այս անգամ Հանրային ռադիոյի աշխատակիցներ Գոհար Մարտիկյանի, Սարգիս Նաջարյանի և Ալիսա Քալանթարյանի հետ է։
-
Մի անգամ երաժիշտ ընկերներիցս մեկը բացատրում էր, որ հանրահայտ օլդ սքուլ հիփհոփ երգերի հիմքում ջազային ստեղծագործություններ են, այսինքն հիմնականում վերցել են երաժշտությունից մի քանի հատվածներ և դրանցով սեղծել բիթեր ռեպ կատարումների համար։ Բայց եթե դա այդպես է, արդյոք ջազ կատաողները սիրում և լսում են հիփհոփ ժանրի երգեր։ Կարեն Գրիգորյանը, Արման Փեշտմալջյանը և Տիգրան Սուչյանը լսելու են ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական հիփհոփ կատարումներ։
-
Կնոջ գեղեցկության, նրա էության մասին գրել են դարեր շարունակ։ Այսօր էլ ստեղծվում են երգեր, որտեղ գլխավոր դերում հենց կինն է և որոնց հետ պետք է երգխոսենք այսօր։ Մանե Մխոյանը, Զառա Ղազարյանը և Էմմա Կարապետյանը ծանոթանալու են ժամանկակից երգերում ապրող կանանց հետ և գտնելու նրանց հետ երգխոսելու լեզուն։
-
Եկեք պատկերացնենք, որ երգահանները երաժշտական նոր տարածքում են հայտնվել՝ ուսումնասիրելու երաժշտական այլ ժանրեր: Այս անգամ էթնո երաժիշտների հետ ենք գնում բացահայտումների՝ միահյուսելու հիփ-հոփյան ռիթմերը էթնո երանգների հետ: Երաժիշտներ Սևադա Համբարչյանը, Սուսաննա Նաջարյանը և Միքայել Ոսկանյանը երգխոսելում են հիփ-հոփի լեզվով:
-
Այս էպիզոդում հայկական էստրադայի երեք ավագ ներկայացուցիչներ, որոնց ձայներով հնչել են շատերի մանկությունը հիթերը, լսելու են ժամանակակից հիթեր: Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի և Զարուհի Բաբայանի ականջակալներում հայ նոր ստեղծագործողների երգերն են։ Անդրադառնալով հայկական երաժշտության էվոլյուցիային՝ նրանք հետաքրքիր զուգահեռներ են անցկացնում իրենց երիտասարդության հիթերի, երաժշտական դրսևորումների և մերօրյա ժամանակակից չարթերի միջև:
-
Այսօր տո՜ն է։ Մենք հավաքվում ենք նշելու երեխաների պաշտպանության օրը, օր, որը նվիրված է մեր մանուկների իրավունքների և բարեկեցության ճանաչմանը: Մեր այս էպիզոդը նվիրված է հենց նրանց։ Ստեֆանին, Միքայելը և Մանեն տոնել են իրենց օրը ոչ թե ժամանակակից մանկական երգերի ներքո, այլ երգխոսել են մեծերի մանկության երգերի մասին։ Եկեք երազենք այնպես, ինչպես նրանք։
-
Մարզասրահում ստեղծվող էներգիայով լի մթնոլորտի «մեղավորներից» են մարզասրահներում հնչող երգերը, որոնք ընտրվում են հենց մոտիվացնելու համար։ Իսկ պատկերացու՞մ եք այն մարդկանց էմոցիաները, ովքեր անդադար այդ երաժշտության ներքո աշխատում են։ Այս անգամ 3 մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մանաշիդ Մեհրաբյանը և Էրիկ Երեմյանը, երգխոսելու են մարզասրահի պատերից և փլեյլիստից դուրս։
-
Իմ ռադիոյում մելոմանները շատ են, սակայն ամեն մեկն ունի իր յուրահատուկ վերաբերմունքը և ընկալումները երաժշտության նկատմամբ։ Այս անգամ հենց նրանք են բացահայտելու մի նոր լեզու։ Արփի Շահինյանը, Մելանի Սարգսյանը և Տիգրանը Գրիգորյանը երգխոսելու են այն երգերի մասին, որոնք նրանցից ոչ ոք նախկինում չի լսել:
-
Վերջերս բացահայտել եմ՝ որտեղ են երգխոսելու ամենաբազմազան մեղեդիները, մեկը մյուսից ինքնատիպ կատարումները և մշակութային դրսևորումները։ Եվրատեսիլ երգի մրցույթի մեղեդիները մեզ տաննում են իրական երաժշտական ճանապարհորդության: Այս էպիզոդում մենք հարմար կտեղավորվենք Եվրատեսիլի «սրտում»` հիշելով նախորդ դարի դիվաներին, հասնելով մինչև մեր օրեր: Եվրատեսիլ շոուի երկրպագուներ Հովիկ Վանյանը, Լուսինե Հարությունյանը և Հայկ Խաչատրյանը երգխոսելու են յուրաքանչյուր երգի հետևում թաքնված պատմությունների, զգացմունքների մասին։Եկեք միասին գտնենք Եվրատեսիլյան երգխոսելու լեզուն։
-
Երգի բառերը ներկայացնում են ոչ միայն երգը, այլ նաև կատարողին։ Տարբեր ժամանակներում եղել են ստեղծագործողներ, որոնց երգերը ոչ միայն երաժշտության, այլև խոսքերի մասին են։
Մերօրյա հեղինակ-կատարողներ Լիլիթ Օսիպյանը՝ Դլիթը, Ավելուկի Զառա Կրոյանը և Սևագիր խմբի վոկալիստ Էմ Կալուխյանը լսելու են ավագ սերնդի կատարումներ, որտեղ բովանդակությունը վստահաբար մեծ նշանակություն ունի։
-
Ճեղքելով ավանդական ժանրերի պատնեշները՝ նոր արտիստները կրկին վերափոխում են մեր երգացանկերը:
Այս անգամ սա վերաբերում է ռեփին և հիփհոփյան ռիթներին: Հայ ռեպերներ Էյչիլան՝ Նարեկ Հովսեփյանը, Սիրիուսը՝ Հովհաննես Գավալյանը և Էմ Տիկոն՝ Տիգրան Մնացականյանը, վերաշարադրում են կանոնները և երգխոսում հիփհոփյան բիթերի վրա։
-
«Մեր ժամանակ նման երգեր չկային»,- հաճախ ասում են մեծերը՝ լսելով ժամանակակից մեղեդիներ։ Մեզ համար էլ պարզ չէ, թե ինչն է փոփոխվել երաժշտության մեջ տարիների ընթացքում։ Դա պարզելու համար X սերնդի ներկայացուցիչներ Աննա Վարդապետյանը, Քրիստինե Զանազանյանը և Աննա Գրիգորյանը երգխոսել են Z սերնդի երգերի մասին։
-
Ուրբաթ երեկո է, հավանաբար որոշել ես գնալ պարելու ու ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու, բայց օրվա տրամադրությունը կախված է լավ երաժշտությունից։ Դիջեյները երաժշտության գիտակներ են, ովքեր իրար են խառնում երգերն ու ստեղծում հիանալի երեկոներ: Իրենք ամեն ինչ գիտեն, բայց միշտ չէ, որ մենք իմանում ենք նրանց կարծիքը երգերի մասին: Վահե Ապերջանյանը՝ Արնի ռոքը, Համլետ Վանյանը՝ Ջոկեյը, և Գևորգ Մարգարյանը՝ Գուևոն, երգխոսելու են իրենց փլեյլիստից դուրս։
- Laat meer zien